Դեկտեմբերի 1-ից 27-ը Կարասի կողմից մեկնարկած «ՍԱՀՄԱՆՆ ԻՄ ՀՈԳՈՒՄ» բարեգործական մարաթոնին օրեցօր ավելի շատ ընկերություններ են միանում. ցանկը համալրել են՝ «Բեկոն Պրոդուկտ» մսամթերքի գործարանը, «Menu.am» միացյալ պատվերների համակարգը, «Զուզու» ապրանքանիշը, «Արարատ» սննդի կոմբինատը և «Կրիստալ» մաքրող միջոցների արտադրությունը:
Բացի այդ, բարեգործական համերգի անցկացման համատեղ նախաձեռնությամբ Մարաթոնին միացան, “Օվացիա” պրոդյուսերական կենտրոնի գլխավորությամբ, հայկական արվեստի ազգանվեր ներկայացուցիչներ.
- Երգիչներ՝ Արսեն Գրիգորյանը (Մրո), Լեյլա Սարիբեկյանը, Շուշան Պետրոսյանը, Մկրտիչ Մկրտչյանը, Տիգրան Մկրտչյանը, Արմեն Դանիելյանը, Ռուբեն Սասունցին, Արսեն Սաֆարյանը, Բղդոն և Դավիթ Ամալյանը;
- Կատարողներ՝ Նորայր Քարտաշյանը և Ջիվան Գասպարյան կրտսերը;
- Երգի, պարի համույթներ՝ "Սասնա Ծռեր" ազգագրական համույթը, «Կարին» ավանդական երգի-պարի համույթը, Հայաստանի պարի պետական անսամբլը, «Տարոնցիներ» ազգագրական երգի-պարի համույթը;
- Համերգը կվարեն՝ Եգոր Գլումովը, Լևոն Հարությունյանը, Արման Նավասարդյանը և Արսեն Ղազարյանը:
Համերգը տեղի կունենա դեկտեմբերի 26-ին Իջևանի գլխավոր հրապարակում:
Հիշեցնենք, որ այս Ամանորին Կարաս ցանցը չեղյալ է հայտարարել բոլոր ակցիաները, զեղչերը և բոնուսները՝ մեկնարկելով Բարեգործական Մարաթոն, որի արդյունքում ցանցի վաճառքների 5%-ն ուղղվում է Տավուշի 11 սահմանամերձ գյուղերի 992 դպրոցականների և 336 ուսուցիչների աջակցությանը: Հավաքված ամբողջ միջոցներով ցանցը կգնի առաջին անհրաժեշտության սննդամթերք և գրենական պիտույքներ: Մեկնարկի պահից «Սահմանն իմ հոգում» Բարեգործական Մարաթոնի կողքին են կանգնած Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը և երգիչ-երգահան Դավիթ Ամալյանը: Իսկ ինֆորմացիոն աջակցությունը ցուցաբերում են Ռադիո Վանը և Ռադիո Ջանը:
Մարաթոնի մանրամասներին հնարավոր է ծանոթանալ նշված հղումով՝ https://www.karas.am/am/news/social.html